Not Selected

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԿՏԵՍՆԵՔ»

10/12/2021

«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանի հետ զրուցել ենք այս տարվա վերջին խաղում գրանցած արդյունքի, թիմի ու իր ելույթների մասին․ 

 

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՈՉ-ՈՔԻԻ ՄԱՍԻՆ

«Այս խաղում մենք իրական շանսեր ունեինք հաղթելու, խաղն ավելի շատ մեր ձեռքում էր, խփած գոլից հետո հետ քաշվեցինք՝ մրցակցին տեղաշարժվելու հնարավորություն տալով, որից հետո թույլ կենտրոնացվածության արդյունքում գնդակ ընդունեցինք մեր դարպասը»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ԻՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջին հատվածում ավելի շատ եմ խաղաժամանակ ստացել, փորձել եմ հնարավորինս օգնել թիմին, կարծում եմ՝ ինչ-որ չափով դա ստացվել է։ Առաջին շրջանում խաղս այդքան էլ չէր ստացվում, մի փոքր վստահության պակաս կար, բայց մարզումների ու խաղերի ժամանակ լավ աշխատեցի, խաղն ինձ վրա վերցրի, այդպես շտկեցի ու սկսեցի ավելի լավ հանդես գալ»։

ԹԻՄԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

«Թիմն ընդհանուր առմամբ լավ է խաղում գնդակով, այս շրջանում մեզ որոշ բաներ չհերիքեցին։ Կային խաղեր, որոնց արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէր, միավորներ կորցրինք։ Կարծում եմ՝ մեզ մոտ բացակայում է սրությունը առջևի հատվածում, իսկ պաշտպանությունում կարիք կա կենտրոնացումն ավելացնելու։ Աշխատելու տեղ ունենք, հուսով եմ՝ դադարից հետո ավելի լավ ելույթներ կտեսնեք»։