Not Selected

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՈՉ-ՈՔԻՈՎ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ

10/12/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածի վերջին՝ 17-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Նոայի» հետ մրցավեճում։

Թիմերն այս մրցաշրջանում մեկ անգամ արդեն հանդիպել էին աշնանը՝ առաջնության 8-րդ տուրի շրջանակում։ «Ուրարտու» մարզադաշտում կայացած խաղում «Նոան» Վադիմ Պայռելիի միակ գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով։

Մրցակցի հարկի տակ հանդիպման առաջին րոպեներից մեր տղաները վտանգավոր գրոհներ էին  ձեռնարկում՝ մի քանի անգամ ստիպելով «Նոային» նահանջել։ Ակտիվ մեկնարկած խաղակեսը վտանգավոր պահերով լի էր երկու թիմերի կատարմամբ։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները ոչ մեկ անգամ հնարավորություն ունեցան հաշիվը բացելու տուգանային հարվածներից, սակայն դիպուկ գտնվել մերոնք չկարողացան։ Ունեցած պահերը գոլի վերածել չհաջողվեց նաև «Նոային», արդյունքում թիմերն ընդմիջման գնացինք առանց խփված գոլերի։ 

Երկրորդ խաղակեսը պակաս ակտիվ մեկնարկ չունեցավ։ Մերոնք հերթական տուգանայինը վաստակեցին։ Այս անգամ էլ Հակոբ Հակոբյանի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։ Ի վերջո, հանդիպման 73-րդ րոպեին «Ուրարտուն» բացեց հաշիվը։ Օլեգ Պոլյակովի գեղեցիկ հարվածից հետո գնդակը հայտնվեց Գրիգորի Մաթևոսյանի պաշտպանած դարպասում։ Մեր տղաներին ունեցած  առավելությունը մինչ հանդիպման ավարտը պահել չհաջողվեց։ 85-րդ րոպեին տանտերերը խփեցին պատասխան գնդակը։ Աչքի ընկավ փոխարինման մտած Յարոսլավ Մատվիենկոն։

Այսպիսով, առաջնության աշնանային հատվածն ավարտում ենք վաստակած 16 միավորով և զբաղեցնում ենք 6-րդ հորիզոնականը։

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

0-1 Օլեգ Պոլյակով (73'), 1-1 Յարոսլավ Մատվիենկո (85')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (21․ Նարեկ Գրիգորյան 65'), 4․ Արմեն Մանուչարյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 67․ Վադիմ Պարամոնով, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան (23․ Լիվիո Միլտս 89'), 90․ Օլեգ Պոլյակով, 12․ Ջոնել Դեսիրե (10․ Կարեն Մելքոնյան 77')։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 14․ Պյոտր Տեն, 15․ Աննան Մենսահ, 36․ Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 25․ Էդգար Գրիգորյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 23․ Լիվիո Միլտս, 33․ Վիտինյո, 21․ Նարեկ Գրիգորյան, 10․ Կարեն Մելքոնյան, 22․ Արթուր Միրանյան։

«ՆՈԱ»․ 99. Գրիգորի Մաթևոսյան, 17․ Ջորդի Ժոաո Մոնրոյ Արարատ, 27․ Ջեֆֆերսոն Դե Օլիվեյրա, 97․ Ալբերտ Գաբարաև, 92․ Սանա Գոմես, 71․Արտյոմ Ֆիլիպպով, 8․ Սարգիս Շահինյան, 96․ Պետրոս Ավետիսյան, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 13․Պավել Կիրիենկո, 25․ Չարլզ Մարկի Իկեչուկվու (11․ Յարոսլավ Մատվիենկո 68')։

Պահեստայիններ՝ 1․ Նիկոլայ Նովիկով, 5․ Իգոր Սմիրնով, 12․ Ալեքսանդր Գոլովնյա, 3․ Էրիկ Ավետիսյան, 11․ Յարոսլավ Մատվիենկո, 19․ Աշոտ Ադամյան, 7․ Էդուարդս Էմսիս, 18․ Տիգրան Սարգսյան, 21․ Վադիմ Պայրելի, 22․ Գեղամ Հարությունյան, 87․ Ալեքսանդր Կարապետյան։