Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԼԻՎԻՈ ՄԻԼՏՍ

14/12/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Լիվիո Միլտսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 24-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Միլտսն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021-ի ամռանը հոլանդական «Ռոդայից»։ Բելգիացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 13 պաշտոնական հանդիպման։