Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԲԵՐԴԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑՈՒՄ ԷԻՆ

14/12/2021

«Ուրարտուի» ֆուտբոլիստներն այս անգամ այցելել էին Բերդի թիվ 1 հիմնական դպրոց։ Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Էդգար Գրիգորյանն ու Սերգեյ Մկրտչյանը հանդիպեցին տեղի աշակերտների հետ։ Նրանք շրջեցին դպրոցի տարածքով, երեխաների հետ ֆուտբոլ խաղացին, կիսվեցին իրենց փորձով, իսկ վերջում սպորտային պարագաներ նվիրեցին նրանց։ Այս դպրոցի հետ համագործակցությունը նույնպես կլինի շարունակական։

Ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից.