Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

15/12/2021

ՀՖՖ գրասենյակում կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության  կիսաեզրափակչի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին հասավ «Վանը»։

Գավաթի խաղարկությանը մասնակցում են քառորդ եզրափակիչը հաղթահարած թիմերը՝ «Նորավանքը», «Վանը» և գործող գավաթակիր «Արարատը»։

Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։ 

Ստորև ներկայացնում ենք Vbet Հայաստանի Գավաթ խաղարկության կիսաեզրափակչի բոլոր զույգերը՝

«Ուրարտու» - «Վան»

«Արարատ» - «Նորավանք»

Հավելենք, որ հանդիպումները անցկացվելու են 2022 թվականի ապրիլին։