Not Selected

ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՏՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

02/12/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում դեկտեմբերի 3-ին կանցկացնենք այս տարվա վերջին տնային հանդիպումը։ «Ուրարտուն» ուժերը կչափի առաջնության առաջատարի՝ «Արարատ-Արմենիայի» հետ։ Ներկայացնում ենք մի քանի փաստ սպասվող դիմակայության մասին․ 

 

2-ԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ 3 ԽԱՂԵՐՈՒՄ

Նոյեմբերի 8-ից հայտարարված միջազգային դադարի ավարտից հետո թիմերը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում մինչ այս 2 հանդիպում են անցկացրել։ Առաջին խաղում մերոնք տանը 5-0 հաշվով հաղթեցին ԲԿՄԱ-ին՝ այս խաղում պատմական ցուցանիշ գրանցելով խփած գոլերի թվով։ Ջոնել Դեսիրեն խփեց Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» 1200-րդ գոլը։

Հաջորդ տուրում՝ մրցակցի հարկի տակ ջիջեցինք «Փյունիկին»։ «Արարատ-Արմենիան» էլ 2 հաղթանակ է տոնել՝ «Նոայի» ու «Վանի» նկատմամբ։ 

Նախորդ շաբաթ այս թիմերն իրենց ելույթները սկսեցին նաև Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում։ «Ուրարտուն», հաղթահարելով «Ալաշկերտի» արգելքը, դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Արարատ-Արմենիան» այդ ուղեգիրը զիջեց «Նորավանքին»։ 

 1 ԽԱՂ՝ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ 

Այս թիմերն ընթացիկ մրցաշրջանում միմյանց հետ հանդիպել են մեկ անգամ՝ 7-րդ տուրի շրջանակում։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած մրցավեճում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ Մաիլսոն Լիմայի դուբլի և Ժիրայր Շաղոյանի գոլի շնորհիվ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Անցկացրած 15 տուրերից հետո «Ուրարտուն» 14 միավոր ունի իր ակտիվում, սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել։ Իսկ «Արարատ-Արմենիան» 39 միավոր է վաստակել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» խաղն այս տարվա մեր վերջին տնային հանդիպումն է։ Այն կկայանա դեկտեմբերի 3-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։30-ին։