Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՅՑԵԼԵՑ ԹԻՎ 78 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

28/12/2021

Դեկտեմբերի 28-ին «Ուրարտուի» և Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հյուրընալվել էր Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոց։
Նա հանդիպեց և զրուցեց երեխաների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին, իսկ հանդիպման ավարտին լուսանկարվեց երեխաների հետ և բաժանեց նրանց ամանորյա նվերներ։

Դարպասապահը շատ ջերմ ընդունելության արժանացավ նաև դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի կողմից։ Հավելենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և 78 հիմնական դպրոցի միջև համագործակցությունը կլինի շարունակական։

Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք այցից․