Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՍՆԵԼ ՆՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ»

03/12/2021

«Արարատ-Արմենիայի» հետ խաղում «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանն անցկացրեց իր 90-րդ հանդիպումը Հայաստանի առաջնություններում։ Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք ոչ-ոքիի ու իր հոբելյանական խաղի մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հավասար խաղ ստացվեց, հեշտ մրցակից չէր, երկու թիմերն էլ պահեր ունեին, սակայն այդ պահերն օգտագործել չհաջողվեց ու գոլեր այդպես էլ չտեսանք։ Իմ կարծիքով՝ վատ հանդիպում չանցկացրինք, պայքարեցինք, սակայն ինչ-որ բան խանգարեց վերջավորություններում լավ աշխատելու համար։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ «Ուրարտուի» կազմում անցկացրածս հանդիպումների թիվն արդեն 90 է, մեծ պատիվ է ինձ համար նման ցուցանիշի հասնել, կփորձեմ ամեն ինչ անել, ավելի լավ հանդես գալ, որպեսզի արդարացնեմ ելույթներս»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, փորձում եմ ամեն խաղով այնպես անել, որ առավելագույնս օգուտ տամ թիմին ու հնարավորինս շատ ընդգրկվեմ թիմի մեկնարկային կազմում»։