Not Selected

ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂԻՆ ՉՊԱՐԶԵՑԻՆՔ

03/12/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում սեփական հարկի տակ հանդիպեցինք առաջատար «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 

Մեր թիմի մեկնարկային կազմում այսօր հերթական անգամ ընդգրկված էր Կարեն Մելքոնյանը, որի համար այս հանդիպումը հոբելյանական էր։ Սա Մելքոնյանի 90-րդ ելույթն էր Հայաստանի առաջնություններում։ 

Առաջին խաղակեսում տարածքային առավելությունը հյուրերինն էր։ Գունկոյի գլխավորած թիմն ավելի շատ պահեր էր ստեղծում հաշիվը բացելու, սակայն «Ուրարտուի» պաշտպանությունը ճեղքել ու գոլ խփել առաջին 45 րոպեներում  նրանց չհաջողվեց։ Մերոնք էլ հիմնականում հակագրոհներով էին փորձում առաջ շարժվել, բայց գոլային պահեր այդպես էլ չեղան։ Թիմերն ընդմիջման գնացին առանց խփած գոլերի։

Երկրորդ խաղակեսում տարբերությունը, որը կար մինչ այդ, այլևս չնկատվեց։ «Ուրարտուն» վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում ու հարվածներով սպառնում Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասին, իսկ մրցակիցը ռեալ գոլային պահեր շատ քիչ ուներ։ Հանդիպման վերջնամասում էլ մեր տղաները լավ հնարավորություններ ունեցան, սակայն եզրափակել դրանք, չհաջողվեց։ «Ուրարտուն» գրանցեց ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին։ Առաջինը «Սևանի» հետ արտագնա խաղում էր։

Հավելենք, որ սա այս տարվա վերջին տնային հանդիպումն էր։ Իսկ հյուրի կարգավիճակում դեռ մեկ հանդիպում ունենք անցկացնելու։ Դեկտեմբերի 10-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ակադեմիայում մրցելու ենք «Նոայի» հետ։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան (ա), 4․ Արմեն Մանուչարյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 67․ Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան, 9. Նարեկ Աղասարյան, 8. Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան, 90. Օլեգ Պոլյակով (2. Նանա Անտվի 86'), 10. Կարեն Մելքոնյան (22․ Արթուր Միրանյան 86'), 12․ Ջոնել Դեսիրե (21․ Նարեկ Գրիգորյան 74')։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 14. Պյոտր Տեն, 95․ Վարդան Արզոյան, 2. Նանա Անտվի, 36․ Խարիտոն Այվազյան, 15. Աննան Մենսահ, 6․ Պիտեր Մուտումոսի, 5․ Հակոբ Հակոբյան, 23․ Լիվիո Միլտս, 21․ Նարեկ Գրիգորյան, 22․ Արթուր Միրանյան, 33 Վիտինյո։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 77․ Վալերիո Վիմերկատի, 2․ Անտոնիո Դե Սոուզա Գիլյերմե, 5․ Դավիթ Տերտերյան, 79․ Սերգեյ Վակուլենկո, 17․ Զաքարիա Սանոգո, 6․Ուբեյմար Անգուլո (24․ Յուսուֆ Օտուբանջո 82'), 19․ Կարեն Մուրադյան (10․ Արմեն Համբարձումյան 70'), 20․ Ալվին Թերա (18․ Արտյոմ Ավանեսյան 70'), 14․ Մայիլսոն Լիմա, 88․ Ուիլֆրեդ Էզա, 27․ Ֆուրջել Նարսինգ։

Պահեստայիններ՝ 33․ Դմիտրի Աբակումով, 13․ Վարդան Շահատունի, 4․ Ալբերտ Խաչումյան, 11․ Եգոր Կլիմենչուկ, 10․ Արմեն Համբարձումյան, 94․ Դանու Սպետառու, 18․ Արտյոմ Ավանեսյան, 7․ Ժիրայր Շաղոյան, 24․ Յուսուֆ Օտուբանջո, 99․ Արմեն Հովհաննիսյան։