Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԲԵԼԱՌՈՒՍՑԻՆԵՐԻՆ

05/12/2021

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 3 օրվա ընթացքում 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց բելառուսցի հասակակիցների հետ։

ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած այս խաղն ավարտվեց Բելառուսի պատանեկան հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Արտյոմ Շումանսկին ու Դմիտրի Եմելյանովը, իսկ մեր հավաքականի միակ գոլը 11-մետրանոցից հեղինակեց Միսակ Հակոբյանը։

Այս խաղում Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը «Ուրարտուի» ֆուտբոլիստներից թիմի մեկնարկային կազմում էր ընդգրկել Արայիկ Էլոյանին ու Կարեն Դավթյանին, ի դեպ, վերջինս կատարում էր թիմի ավագի պարտականությունները։ Արա Ջոլաքյանը, Էրիկ Ամիրխանյանն ու Գևորգ Գրիգորյանը պահեստայինների թվում էին։

Հավելենք, որ այս թիմերի միջև նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2։ Իսկ «Ուրարտուի» հարձակվող Կարեն Դավթյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ։