Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

06/12/2021

Մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ այս տարվա վերջին տուրը։ «Ուրարտու-2»-ը տնային խաղում մրցեց ԲԿՄԱ-2-ի հետ ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Թիմերի միջև առաջին խաղը առաջնության 9-րդ տուրում մրցակցի ավարտվել էր բանակայինների առավելությամբ՝ 2-1 հաշվով։ Մեր թիմից աչքի էր ընկել Ռուբեն Եսայանը։

Տնային հանդիպման առաջին խաղակեսը մեր տղաները ակնհայտ առավելությամբ սկսեցին։ Առաջին վտանգավոր հարվածը կատարեց Արթուր Միսկիրիջյանը, ինչից հետո մրցակցի դարպասապահը որսաց գնդակը։ 30-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, ինչից հետո թիմի ռմբարկու Տիգրան Այունցը հերթական ֆանտաստիկ գոլը հեղինակեց։ Խաղակեսի վերջում հյուրերն ակտիվացան, սակայն «Ուրարտու-2»-ի դարպասապահ Լևոն Տեր-Մինասյանին լուրջ գործողության մեջ չտեսանք։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտու-2»-ի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի սկզբում մերոնք արագ կարողացան կրնկնապատկել ունեցած առավելությունը։ Կրկին տուգանային հարվածից այս անգամ աչքի ընկավ Արթուր Միսկիրիջյանը։ Նման առավելությունից հետո «Ուրարտու-2»-ը չդադարեց ակտիվորեն հարձակվելուց։ Հարվածներից շատերի ժամանակ խաղի մեջ տեսանք դարպասապահ Ռաֆայել Մանասյանին։ 70-րդ րոպեին էլ ազատ տարածությունում առաջ շարժվելու հնարավորություն ունեցավ Ռուբեն Եսայանը և ինքն էլ եզրափակեց գրոհը՝ հաշիվը դարձնելով 3-0։

Այսպիսով, «Ուրարտու-2»-ն իր ելույթներն առաջնության աշնանային հատվածում ավարտում է 16 միավորով և զբաղեցնում 6-րդ հորիզոնականը։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 3-0

1-0 Տիգրան Այունց (30'), 2-0 Արթուր Միսկիրիջյան (48'), 3-0 Ռուբեն Եսայան (70')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Լևոն Տեր-Մինասյան, 77. էրիկ Սիմոնյան, 39․ Նարեկ Դավթյան, 2․ Արթուր Մելիքյան (24․ Դավիթ Թալալյան 82’), 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան (13․ Էդգար Ղուլինյան 78’), 17․ Տիգրան Այունց, 20․ Ռուբեն Եսայան (3․ Գագիկ Գևորգյան 82’), 11․ Արթուր Միսկիրիջյան (21․ Հարություն Ստեփանյան 73’), 10․ Գոռ Լուլուկյան (99․ Ռուբեն Աբրահամյան 78’)։

Պահեստայիններ՝ 22․ Համլետ Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 24․ Դավիթ Թալալյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան։

ԲԿՄԱ-2․ 16․ Ռաֆայել Մանասյան, 33․ Գոռ Առաքելյան, 15․ Ստեփան Սահրադյան, 36․ Վահրամ Մախսուդյան (27․ Գրիգոր Մուրադյան 53'), 31․ Յուրի Մարտիրոսյան (17․ Ռադիկ Սարգսյան 80’), 32․ Հովհաննես Գևորգյան, 39․ Սպարտակ Հայրապետյան, 21․ Սերոբ Գալստյան (13․ Հայկ Ղևոնդյան 53’), 20․ Պատվական Ավետիսյան (ա), 40․ Հարություն Ասատրյան (44․ Ալեն Ղալթախչյան 61’), 26․ Համլետ Մինասյան։

Պահեստայիններ՝ 51․ Անդրանիկ Մարտիրոսյան, 34․Մհեր Քանքանյան, 13․ Հայկ Ղևոնդյան, 48․ Էրիկ Հովակիմյան, 27․ Գրիգոր Մուրադյան, 17․ Ռադիկ Սարգսյան, 44․ Ալեն Ղալթախչյան, 41․ Տիգրան Վարդանյան, 38․ Սուրեն Հակոբյան, 37․ Արամայիս Խաչատրյան, 49․ Վոլոդյա Մելքոնյան։