Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ ԳՈԼԻՍ ՈՒ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ»

10/02/2021

«Ուրարտու» - ԲԿՄԱ ստուգողական հանդիպումից հետո (2-0) խաղի մասին իր կարծիքը հայտնեց գոլի հեղինակ դարձած Կարեն Մելքոնյանը․

«Դժվար խաղ էր, մրցակիցը լավ էր պատրաստվել հանդիպմանը, շատ ուրախալի է, որ մեր երիտասարդները կարողանում են նման խաղ ցուցադրել։ Մենք էլ հիմնական կազմով չէինք խաղում, բայց լավ է, որ վերագտանք մեզ ու հանդիպումն ավարտեցինք մեր օգտին։

Գոլիս համար նույնպես ուրախ եմ, այն օգնեց թիմին հաղթել՝ չնայած ստուգողական խաղերում ավելի կարևոր են ոչ թե խփված գոլերը, այլ մեր համագործակցությունը խաղադաշտում։ Կարծում եմ՝ այսօր արժանի խաղ ցուցադրեցինք։

Թիմը լավ մարզավիճակում է գտնվում, պատրաստվում ենք առաջնությանը, դեռ ստուգողական ևս մեկ խաղ ունենք անցկացնելու, հուսով եմ՝ պատրաստ կներկայանանք առաջնության վերսկսմանը»։