Not Selected

ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

15/02/2021

«Սևանի» հետ ստուգողական խաղից հետո (1-0), հանդիպման միակ գոլի հեղինակ Էդգար Գրիգորյանը նշեց հետևյալը․

«Չնայած դժվար խաղին՝ կասեմ, որ թիմն այսօր լավ աշխատեց, պայքարեցինք ու կարողացանք առավելության հասնել։ Այս խաղով ավարտեցինք ստուգողական հանդիպումների շարքը, պատրաստվելու ենք մի քանի օրից վերսկսվող առաջնությանը։

Պահեր ունեինք, ցավոք, չկարողացանք բոլորն օգտագործել։ Բայց ուրախ եմ, որ խաղի վերջին րոպեներին կարողացա գոլ խփել ու օգնել թիմին։

Կարծում եմ՝ առաջնության վերսկսմանը պատրաստ ենք, նախապատրաստական լավ շրջան ենք անցկացրել, Ֆիզիկապես բավական լավ ենք աշխատել ու իմ կարծքով՝ կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել առաջնության երկրորդ հատվածում»։