Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊՅՈՏՐ ՏԵՆ

17/02/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Պյոտր Տենի հետ։

28-ամյա պաշտպանը հանդիսանում է մոսկովյան ԲԿՄԱ-ի սան։ Հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Վոլգոգրադի «Ռոտորը», «Անժին», «Տոմը», «Ենիսեյը», «Արմավիրը»։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը, որտեղից նա տեղափոխվել է Երևան, բելառուսական «Մինսկն» էր, որի կազմում Տենն անցկացրել է 9 պաշտոնական հանդիպում։ 

«Ուրարտուի» կազմը համալրելուց հետո պաշտպանը կիսվել է տպավորություններով․ 

«Տպավորություններս դրական են։ Թիմը լավն է, բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակ ունեն, առաջադրանքներն առավելագույնն են, սա էլ մեծ պլյուս կարելի է համարել։ Տղաներն ինձ լավ ընդունեցին, ոմանց ճանաչում էի վաղուց, նրանց հետ աշխատել եմ, գլխավոր մարզչի հետ նույնպես ծանոթ էի, ուստի հեշտ հարմարվեցի։ Ցանկանում եմ թիմի հետ հնարավորինս շատ բանի հասնել այս մրցաշրջանում։ Նպատակս մեկն է՝ օգտակար լինել տղաներին, ինչու ոչ, նաև տիտղոս նվաճել»։

Հավելելնք, որ «Ուրարտուի» կազմում Տենը հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։