Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

23/02/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատի» հետ խաղում Արսեն Բեգլարյանն անցկացրեց իր 148-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այս ցուցանիշով նա ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ամենափորձառու դարպասապահների տասնյակում։ Բեգլարյանն այդ ցանկից դուրս հանեց «Ցեմենտի» դարպասապահ Աշոտ Դադամյանին, որը 147 հանդիպում էր անցկացրել։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում ամենից շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահների ցանկը գլխավորում է Գևորգ Կասպարովը՝ 348 խաղով։

Աղբյուր՝ Vnews.am