Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ԹԻՄԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼԸ»

25/02/2021

«Փյունիկի» հետ գավաթային պատասխան հանդիպումից հետո (0-0) Անատոլի Այվազովը կիսվել է խաղի մասին տպավորություններով․

«Թիմի համար, իհարկե, շատ կարևոր է գավաթի հաջորդ փուլ անցնելը, բայց կասեմ, որ դժվար խաղ էր, մանավանդ երկրորդ խաղակեսը, տղաներն ինչ-որ չափով կատարեցին առաջադրված ցուցումները, բոլորը աշխատեցին մինչև վերջին րոպեն, կասեմ, որ հաջողությունն այսօր մեր կողմն էր։

Իսկապես շատ լարված ստացվեց խաղի հատկապես վերջնամասը, սա ինձ համար վերջին ժամանակներում ամենադժվար խաղերից էր, չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ էի այսպես հոգնել խաղից հետո, բայց սա մեր աշխատանքն է, երբեմն հեշտ է լինում, երբեմն լինում են նման դժվար խաղեր, ստիպված ես գտնվել լարված իրավիճակում։ Ամենակարևորը՝ այդ իրավիճակին հոգեբանորեն տրամադրված լինելն է և վստահ գործելը ստեղծված յուրաքանչյուր պահի ժամանակ»։