Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵ. «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՈՏԻՎԱՑԻԱ ԷՐ»

25/02/2021

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո (0-0) զրուցել ենք «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Փյունիկից» համալրեց «առյուծների» շարքերը։

 

ԳԱՎԱԹԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Հանդիպումը հեշտ չէր, խաղն անցավ բավականին լարված պայքարում: Մենք կարողացանք կատարել մեր նվազագույն առաջադրանքը, այսինքն՝ չպարտվել: Ես շատ ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել»:
ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Ինձ համար այս հանդիպումը հատուկ էր, քանի որ ես խաղում էի իմ նախկին թիմի դեմ: Բայց սա միայն մոտիվացիա էր, ինձ համար շատ կարևոր էր այդ խաղում չպարտվելը, ուրախ եմ, որ այդպես էլ եղավ: Խաղադաշտում ես ամբողջովին նվիրվեցի խաղին, փորձելով հնարավորինս օգնել տղաներին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթել բոլոր մրցակիցներին և դառնալ Հայաստանի գավաթակիր»:

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ լավ թիմ է, ես ինձ այստեղ լավ եմ զգում: Ինչպես գիտեք, այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, պաշտպանական գիծը բավականին փոխվել է՝ համալրվելով նոր խաղացողներով: Մենք ամեն օր բարելավում ենք թիմային խաղակցվածությունը: Կարծում եմ՝ մենք ունենք լավ պաշտպանություն»: