Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ ԵՄ»

05/02/2021

«Ալաշկերտի» հետ ստուգողական հանդիպումը (1-0) Ուգոչուկվու Իվուի համար առաջինն էր ձմեռային դադարից հետո։ Խաղից հետո նիգերացի կիսապաշտպանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը․

«Թիմը լավ հանդիպում անցկացրեց։ Արձակուրդից հետո սա իմ առաջին խաղն էր, այնպես որ պետք է որ դժվար լիներ ինձ համար։ Բարդություններ եղան, բայց կարծում եմ, որ վատ հանդիպում չանցկացրի։

Հանգամանքները դասավորվեցին այնպես, որ ուշ միացա թիմին, բայց աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս, դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, բայց քայլ առ քայլ առաջադիմում եմ։

Ինչ վերաբերում է թիմին, ապա կարծում եմ, որ տղաներն արդեն լավ վիճակում են գտնվում։ Այդպես էլ պետք է լինի, քանի որ մարզիչներից մինչև ֆուտբոլիստներ քրտնաջան աշխատում են»: