Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/03/2021

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային երկու հանդիպումներին։ Այս առիթով ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը, պաշտպաններ Հակոբ Հակոբյանը, Էրիկ Սիմոնյանը և հարձակվող Արթուր Միրանյանը։

Մեր ընտրանին նախապատրաստությունը կսկսի մարտի 21-ից: Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում։ Մարտի 25-ին մեր ընտրանին մրցակցի հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու հետ, մարտի 28-ին՝ Երևանում Իսլանդիայի հավաքականի հետ, իսկ մարտի 31-ին՝ սեփական հարկի տակ Ռումինիայի ընտրանու հետ։

Հաջողություն ենք մաղթում Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։