Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵԻ ՌՈՒԱՆԴԱՆ ՄՈՏ Է ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ

25/03/2021

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման F խմբի նախավերջին 5-րդ տուրում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդան մրցեց Մոզամբիկի հավաքականի հետ և առավելության հասավ 1-0 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպանն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո Ռուանդան բարձրացավ 2-րդ հորիզոնական, մեկ միավորով գերազանցելով Մոզամբիկի հավաքականին։ Որակավորման փուլի վերջին տուրում Ռուանդայի ազգային հավաքականը ուժերը կչափի խմբի առաջատար Կամերունի հավաքականի հետ, այդ հանդիպումը կկայանա մարտի 30-ին և կմեկնարկի 23։00-ին։