Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵԻ ՌՈՒԱՆԴԱՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԿԱՄԵՐՈՒՆԻ ՀԵՏ

31/03/2021

Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման F խմբի վերջին տուրում «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց խմբի առաջատար Կամերունի ընտրանու հետ պայքարում։

Սալոմոնն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։ Վաստակելով 1 միավորով և խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը՝ Ռուանդայի ընտրանին ավարտեց ելույթները Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։ F խմբից հաջորդ փուլի ուղեգիր վաստակեցին Կամերունի և Կաբո Վերդեի հավաքականները։