Not Selected

ՊՅՈՏՐ ՏԵՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

12/04/2021

«Ալաշկերտի» հետ խաղից առաջ զրուցել ենք «Ուրարտուի» եզրային պաշտպան Պյոտր Տենի հետ․

 

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԹԻՄԻ ՎՐԱ «ԱՐԱՐԱՏԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո մենք լավ տրամադրություն ունենք։ Խաղը մեզ համար լավ դասավորվեց։ Առաջին կեսում տիրում էինք նախաձեռնությանը, երկրորդ կեսում էլ գործում էինք ելնելով արդյունքից, կարծում եմ, որ արժանիորեն հաղթեցինք, չնայած, որ վերջնամասում մրցակիցը մեկ-երկու վտանգավոր պահ ունեցավ»։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԻՄԸ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

«Մենք լավ աշխատեցինք այս ընթացքում։ Կարելի է ասել, որ արդեն ուսումնասիրել ենք մրցակցին։ Մարզչական անձնակազմը ցույց տվեց, թե որոնք են նրանց թույլ կողմերը, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք։ Կարծում եմ, որ թիմը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ է այդ հանդիպմանը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Այնպես որ մենք լավ տրամադրություն ունենք և շարժվում ենք առաջ»։