Not Selected

ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀ․ «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ»

18/04/2021

«Փյունիկի» հետ խաղից առաջ զրուցել ենք «Ուրարտուի» գանացի պաշտպան Աննան Մենսահի հետ․

 

«ԱԼԱՇԿԵՐՏԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ալաշկերտի» հետ խաղից հետո մենք տխրեցինք, որովհետև իրադարձությունները չպետք է դասավորվեին այնպես, ինչպես եղան, բայց ֆուտբոլը խաղ է, որտեղ նման սցենարներ լինում են։ Խաղից հետո տղաներով զրուցեցինք հանդերձարանում ու որոշեցինք որ գլուխ կախելով միայն ժամանակ կկորցնենք, պետք է շարունակենք առաջ շարժվել ու ամեն ինչ անել առաջիկա խաղերում հաղթելու համար»։

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Փյունիկի» հետ մեզ համար շատ կարևոր խաղ է սպասվում։ Մենք պետք է բնավորություն դրսևորենք, անենք առավելագույնը, որպեսզի դրական արդյունքի հասնենք։ Մենք հավատում ենք մեզ»։