Not Selected

էՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

21/04/2021

«Ուրարտուի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանը ենթարկվել է վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող։ 20-ամյա պաշտպանի ինքնազգացողությունը լավ է։

Բժիշկների խոսքով Փիլոյանի ամբողջական վերականգնման համար կպահանջվի մեկ ամիս։ Մոտ ժամանակներում պաշտպանը կվերսկսի մարզումները։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Փիլոյանն «Ուրարտուի» կազմում 1 հանդիպում է անցկացրել։