Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՆՈՐ ՑՈՒՑԱՆԻՇ ԳՐԱՆՑԵՑ

27/04/2021

«Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հերթական ցուցանիշը գրանցեց։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը (0-0) դարպասը պահելով անառիկ Բեգլարյանն անցկացրեց իր 60-րդ «չոր» հանդիպումը Հայաստանի առաջնություններում։

28-ամյա դարպասապահը Հայաստանի առաջնություններում 60 «չոր» հանդիպումների շեմը հատած ամենաերիտասարդ դարպասապահն է։