Not Selected

ՌՈԲԵՐՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ. «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ»

29/04/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում կիսապաշտպան Ռոբերտ Բաղրամյանը նշեց իր նորամուտը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ 18-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել ենք նորամուտի ու Պրեմիեր լիգայում հանդես գալու մասին․

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Արարատ-Արմենիայի» հետ խաղում փոխարինման դուրս եկա ու նշեցի նորամուտս գլխավոր թիմի կազմում։ Ուրախ եմ, որ ստացա հնարավորություն խաղադաշտ դուրս գալու նաև բարձրագույն խմբի առաջնությունում։ Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի այս հնարավորությունը կարողանամ օգտագործել ինձ հնարավորինս լավ դրսևորելու համար»։

 

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ռոբերտ Արզումանյանի հետ աշխատելու նաև այստեղ։ Դեռ առաջին թիմից գիտի բոլորի հնարավորությունները, որոնք այժմ խաղաժամանակ են ստանում գլխավոր թիմում, ուստի նրա հետ բավական հեշտ է համագործակցել»։

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այստեղ խաղալու ու մարզվելու պատասխանատվությունն ավելի մեծ է, բացի այդ խաղերի ժամանակ հանդիսատեսն է ավելի շատ, ինչը նույնպես պարտավորեցնող է»։

 

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մարզումները խաղին ընդառաջ լավ են ընթանում, տրամադրվածությունը թիմի մոտ լավ է, հույս ունենք՝ այս անգամ մեզ կհաջողվի լավ արդյունք գրանցել ու հաղթանակ տոնել»։