Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԻՆՁ ՎՍՏԱՀԵՑԻՆ ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ»

11/05/2021

«Վանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը կիսվել է խաղի մասին տպավորություններով․

«Բարդ հանդիպում ստացվեց, ցավալի գոլ բաց թողեցինք մեր սխալի պատճառով, բայց, ամենակարևորը, տղաները չընկճվեցին ու կարողացանք խփել պատասխան գոլը, իսկ հետո առաջ անցնել հաշվի մեջ։

Մեծ պատասխանատվություն էր ինձ համար, որ այսօր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկա ավագի թևկապով։ Շնորհակալ եմ մարզիչներին նման վստահության համար։

Դեռ ոչինչ որոշված չէ, մի քանի հանդիպումներ կան անցկացնելու, որոնք լավ հնարավորություն են առաջնությունը բարձր հորիզոնականում ավարտելու համար»։