Not Selected

ՎԱԴԻՄ ՊԱՐԱՄՈՆՈՎ․ «ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ»

22/05/2021

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո գոլի հեղինակ դարձած Վադիմ Պարամոնովն ասաց հետևյալը․

«Ծանր խաղ ստացվեց, հաղթեցինք ու դեռ պահպանում ենք շանսերը եվրագավաթային ուղեգիր վաստակելու համար։ Առաջին գոլս խփեցի թիմի կազմում, գոհ եմ նաև այն բանի համար, որ թիմը կարողացավ հաղթանակի հասնել, մեզ համար սա շատ լավ արդյունք էր։

Պետք է տրամադրվենք ու նույն կերպ խաղանք հաղթելու համար, չենք նայելու, թե ով է մրցակիցը, մեզ համար մեր խաղն է կարևոր, կհաղթենք, ու արդեն կերևա, թե ինչ իրավիճակում ենք»։