Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՍ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՍՏԱՑԱՎ»

25/05/2021

«Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 22-ամյա ֆուտբոլիստն այս առիթով կիսվել է մեզ հետ իր տպավորություններով։

«Հավաքական հրավիրվելուս մասին տեղեկացա ընկերոջիցս, ասեց, որ հրավեր ստացած ֆուտոլիստների ցանկում տեսել է իմ անունը։ Շատ ուրախացա, զգացողություններս դժվար է նկարագրելը։ Անասելի էմոցիաներ էին, շատ ուրախ եմ, որ նման փորձառու ֆուտբոլիստների շարքում եմ։

Մեծ հպարտություն է ինձ համար, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է ազգային հավաքական հրավիրվելը, շատ ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը նման կերպ գնահատվեց։

Առջևում առաջնության վերջին խաղն է, որից հետո արդեն միանալու ենք հավաքականին, կփորձեմ այդ խաղում էլ ավելի լավ հանդես գալ, որպեսզի հավաքականում նույնպես խաղաժամանակ ստանամ»։