Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՌՈՒԱՆԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

30/05/2021

Ռուանդայի ազգային հավաքականը պատրաստվում է երկու ընկերական հանդիպում անցկացնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ։ Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Ռուանդայի հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն։

Հավելենք, որ ընկերական այդ հանդիպումները նշանակված են հունիսի 4-ին և 7-ին։

Հաջողություն ենք մաղթում Սալոմոնին և իր ազգային հավաքականին։