Not Selected

ՎԻՏԻՆՅՈ․ «ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԹԻՄԻՆ»

06/05/2021

«Ուրարտուի» բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն խոսել է Գյումրին ներկայացնող թիմի հետ նախորդ խաղի ու սպասվող հանդիպման մասին․

«Շիրակի» հետ խաղը շատ բարդ ստացվեց, բայց մենք ունենք որակյալ ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ կարողացանք բավականին կենտրոնացված գործել ու հաղթել։ Այո, եղան դրվագներ, որտեղ սխալներ թույլ տվեցինք, բայց կարևորն այն էր, որ երեք միավոր վաստակեցինք։ Անհաջող խաղերի շարքից հետո այս հաղթանակը համախմբեց թիմին, հիմա մենք ավելի լավ ենք տրամադրված։

«Շիրակի» հետ առաջիկա խաղում պետք է գործենք այնպես, ինչպես վերջին խաղում։ Կարծում եմ, որ մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, իսկ հաղթելու համար պետք է դարձյալ բարձր կենտրոնացվածությամբ գործենք։ Շատ կարևոր խաղ է ու մենք պետք է հաղթենք»։