Not Selected

ՊԻՏԵՐ ՄՈՒՏՈՒՄՈՍԻԻ ԳՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

18/06/2021

2020/2021 մրցաշրջանում «Ուրարտուի» լավագույն գոլի քվեարկությունն ամփոփված է։ Լավագույնի կոչմանը հավակնում էին 5 ֆուտբոլիստներ՝ Օլեգ Պոլյակովը, Պիտեր Մուտումոսին, Ուգոչուկվու Իվուն, Իգոր Պադերինն ու Արթուր Միրանյանը։ Մեր երկրպագուների կարծիքով Պիտեր Մուտումոսիի՝ «Շիրակի» դարպասն ուղարկած գնդակ ամենագեղեցիկն էր։ Մրցանակը Մուտումոսիին հանձնեց «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը։

Այն ստանալուց հետո ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով․ 

«Շատ ուրախ եմ գնահատականի ու մրցանակի համար, այն իսկապես պարտավորեցնող է։ Փառք Աստծո, ես կարողացա այդպիսի գոլ խփել «Շիրակի» հետ խաղում։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր կխփեմ ու կօգնեմ թիմին հաղթանակներ տոնել, ես դրան հավատում եմ»։