Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԽԱՂԱԼԸ»

02/06/2021

Խորվաթիա - Հայաստան խաղում (1-1) ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը։ Խաղից հետո նա կիսվեց իր տպավորություններով

«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք անչափ հզոր մրցակցի հետ, որի կազմում խաղում էին բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն անխոս լավ արդյունք է։

Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»: