Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ` 3-ՐԴ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

07/06/2021

Երկրպագուներն ու ֆուտբոլասերները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում անցկացված քվեարկության արդյունքում որոշեցին 3-րդ շրջանի լավագույն ֆուտբոլիստին։

Ամենից շատ ձայները ստացավ Արթուր Միրանյանը։ Նրա օգտին քվեարկեցին մասնակիցների 48 տոկոսը, 2-րդ հորիզոնականում Ուգոչուկվու Իվուն էր (27%), իսկ լավագույն եռյակը եզրափակում էր Էդգար Գրիգորյանը (18%):

Հայաստանի հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո Միրանյանը ստացավ իր մրցանակը․

«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակին արժանացա, բայց ավելի ուրախ եմ թիմի համար, որ կարողացանք եվրագավաթային ուղեգիր վաստակել։ Խփածս գոլերն օգնեցին, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Այժմ մտածում ենք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում հաջող հանդես գալու մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Միրանյանը։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Արթուր Միրանյանն «Ուրարտուի» կազմում 11 հանդիպում անցկացրեց ու դարձավ 3 գոլի հեղինակ։