Not Selected

«ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»․ ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒՆ՝ «ՄԱՐԻԲՈՐԻ» ՀԵՏ ՆԱԽՈՐԴ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

11/07/2021

Նիգերացի կիսապաշտպանը պատմել է, թե ինչ ազդեցություն է թողել նախորդ խաղը և թե ինչ խանդավառությամբ է թիմը պատրաստվում պատասխան հանդիպմանը․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք խաղացինք իսկապես շատ ուժեղ թիմ հետ, որը լավ մրցակից էր։ Ես կարծում եմ, որ մենք լարված մեկնարկեցինք, բայց երկրորդ կեսում արդեն ավելի լավ տեսք ունեինք, որոշ գործոններում էլ նույնիսկ գերազանցում էինք մրցակցին։ Հուսով եմ, որ պատասխան խաղում ավելի լավ տեսք կունենանք, ես դրանում համոզված եմ, որովհետև 100 տոկոսով վստահում եմ տղաներին ու մարզչական շտաբին։ Արդեն հասցրել եմ դիտել խաղի տեսագրությունը և արդեն հիմա տեսնում եմ, թե ֆուտբոլիստներն ու մարզիչներն ինչ մեծ շարժառիթով են պատրաստվում պատասխան հանդիպմանը։ Մենք կարող ենք․․․»։

ԹԻՄԻ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Հանդերձարանում անգամ խաղից հետո տխուր տրամադրություն չկար, որովհետև բոլորն էլ գիտակցում էին, որ կա պատասխան խաղ, որի ժամանակ կարելի է շտկել ամեն ինչ։ Բոլորս ոգեշնչում էինք միմյանց, քաջալերում։ Մենք հավատում ենք մեր ուժերին։ Անհամբերությամբ ենք սպասում պատասխան հանդիպմանը։ Հիմա դեռ ժամանակ ունենք և քրտնաջան մարզվում ենք։ Պատասխան հանդիպումը անչափ կարևոր է մեզ համար, մենք պետք է ուրախություն պարգևենք երկրպագուներին»։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք իսկապես հնարավորություն ունենք։ Նախորդ խաղում մենք առանց երկրպագուների էինք խաղում, այդ առումով «Մարիբորն» առավելություն ուներ, բայց հիմա խաղը լինելու է մեր հարկի տակ, մեր երկրպագուների ներկայությամբ։ Հիմա արդեն մենք առավելություն ունենք։ Այնպես որ պետք է կենտրոնացված գործենք, մեծ ջանքեր գործադրենք ու հասնենք մեր նպատակին։ Իսկապես ամեն ինչ մեր ձեռքերում է»։