Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

16/07/2021

«Ուրարտուի» դարպասապահը «Մարիբորի» հետ խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարող եմ ասել, որ ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ դժվար հանդիպում ստացվեց։ Ես կարծում եմ, որ երկու խաղերում էլ մենք պարտության արժանի չէինք, մրցակցի համեմատ էլ վատ տեսք չունեինք։ Ուղղակի երկու խաղերում էլ մենք պարտվեցինք, հենց մեր թույլ տված սխալների պատճառով։ Իսկ այնպես ես այն մտքին եմ, որ մենք նույնպես արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մարիբորը» շատ կազմակերպված թիմ էր, համալրված լավ ֆուտբոլիստներով։ Մենք գիտեինք, թե ինչ թիմի էինք դիմակայելու, պատրաստվել էինք։ Ես կարծում եմ, որ 90 տոկոսով կատարեցինք այն, ինչը պահանջվում էր մեզնից, հենց այդ 10 տոկոսը չբավարարեց մեզ հաջորդ փուլ դուրս գալու համար»:

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՄԱԼՐԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմը համալրած երիտասարդներն էլ  բավականին փորձ ունեն, որպեսզի խաղան Բարձրագույն խմբում։ Ես կարծում եմ, որ դա լավ է, երբ երիտասարդ ու փորձառու ֆուտբոլիստների համադրություն է լինում, որովհետև դա մեծամասամբ դրական արդյունք է տալիս»։