Not Selected

ՆԱՆԱ ԱՆՏՎԻ․ «ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԿՊԱՐՏՎԵՆՔ 4-5 ԳՈԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԵՂԱՎ»

16/07/2021

«Մարիբորի» հետ խաղից հետո Նանա Անտվին նշեց հետևյալը․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Որպես թիմ մենք լավ ֆուտբոլ խաղացինք, արեցինք այն, ինչ պահանջում էին մեզնից մեր մարզիչները, բայց բախտը մեզ չժպտաց, հիմա մենք պետք է կենտրոնանանք առաջնության վրա, ես վստահ եմ, որ այնտեղ մենք լավ կխաղանք և նորից եվրագավաթային ուղեգիր կվաստակենք»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մարիբորը» մեծ ակումբ է, բոլորն էլ գիտեն նրանց։ Նման թիմի դեմ խաղալը հեշտ բան չէ, բայց կարծում եմ, որ «Ուրարտուն» հաջողեց, որովհետև բոլորը մտածում էին, որ «Մարիբորը» մեզ 4-5 գնդակի տարբերությամբ կհաղթի, բայց այդպես չեղավ, այնպես որ այն մտքին եմ, որ մենք մեր հնարավորությունների առավելագույնն ենք ցուցադրել»։

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրարտուն» ինձ համար երկրորդ ընտանիք է դարձել։ Ես սիրեցի այս ակումբը, որովհետև ընկերներս՝ Մենսահը, Իվուն, այստեղ են։ Մարզիչն էլ ինձ շատ է վստահում, այնպես որ ուրախ եմ, որ այս ընտանիքի անդամն եմ»։