Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՉԵՍ ԽՓՈՒՄ ԴՈՒ, ԽՓՈՒՄ ԵՆ ՔԵԶ»

15/08/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին» և զիջեց 2-0 հաշվով։ Խաղից հետո մեր թիմի ավագ Հակոբ Հակոբյանը խոսեց հանդիպման մասին․

«Լավ խաղ էր, երկկողմանի գրոհներով ու վտանգավոր պահերով, 3-4 իրական գոլային պահեր ունեինք, սակայն մեզ մոտ եզրափակումները չստացվեցին թե՛ 0-0 հաշվի ժամանակ, թե՛ 1-0-ի, ինչից հետո գործեց չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ։

Իմ կարծիքով՝ մեզ մոտ սառնասրտությունն էր պակասում։ Առավել իրական գոլային պահը, որը բաց թողեցինք, այն էր, երբ գնդակը դիպավ դարպասաձողին։ Եզրափակումն այսօր կաղեց մեզ մոտ՝ չնայած նախորդ երկու խաղերում խոշոր հաշիվներ էինք գրանցել ու հաղթանակներ տոնել՝ եզրափակման գծում չունենալով որևէ խնդիր։ Բայց այս խաղում ունեցանք այդ խնդիրը, և դժվար էր հաշիվը պահել, երբ գոլեր չէինք խփում»։