Not Selected

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԻԹԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/08/2021

Հայիթիի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին և 4-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Բահրեյնի և Հորդանանի ընտրանիների հետ։ Այդ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով Հայիթիի հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Հաջողություն ենք մաղթում Դեսիրեին և Հայիթիի հավաքականին ստուգողական խաղերում։