Not Selected

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԱԿՈՒՄԲԸ, ՈՐՏԵՂԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ»

19/08/2021

«Ուրարտուի» սան Արմեն Մանուչարյանը տարիներ անց կրկին վերադարձել է հարազատ ակումբ։ 26-ամյա պաշտպանի հետ զրուցել ենք «Ուրարտու» տեղափոխության ու արտերկրում անցկացրած ժամանակաշրջանի մասին․

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ վերադառնալ հարազատ ակումբ, այստեղ եմ ես սկսել իմ պրոֆեսիոնալ կարիերան, դաստիարակվել ու դարձել ֆուտբոլիստ, այս ակումբն ինձ շատ բան է տվել, և շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հենց այստեղ։ Հաճելի է, երբ գալիս ես մի թիմ ու թիմակիցներ ես ունենում, որոնց հետ մինչ այդ հանդես ես եկել տարբեր ակումբներում»։

ՆԱԽԿԻՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջին ակումբս ղազախական «Ակտոբեն» էր, այնտեղից հեռանալուց հետո ես երկար ժամանակ Հայաստանում չէի և երբ վերադարձա, կապ հաստատեցի Ռոբերտ Արզումանյանի հետ ու նրա հետ խոսելուց հետո, այնպես ստացվեց որ տեղափոխվեցի «Ուրարտու»։ Ռուսաստանում ու Ղազախստանում հանդես եկած ժամանակահատվածում մեծ փորձ եմ ձեռք բերել ու կարծում եմ՝ այդ փորձն ինձ օգուտ կտա այստեղ ինձ լավ դրսևորելու համար»։

ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մոտ 1-1,5 տարի է՝ հավաքական չեմ հրավիրվել, շատ կցանկանայի վերադառնալու նաև այնտեղ, օգնելու, հուսով եմ՝ «Ուրարտուն» հենց այդ ակումբը կլինի, որտեղից ես կվերադառնամ հավաքական»։