Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՈԼԵՐՈՎ ՕԳՆԵԼ ԹԻՄԻՍ»

23/08/2021

ԲԿՄԱ-ի հետ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Կարեն Մելքոնյանը խոսեց խաղի մասին․

«Շատ բարդ խաղ էր, մրցակիցը բավականին կազմակերպված էր գործում պաշտպանությունում, միևնույն ժամանակ էլ բավականին լավ հակագրոհներ էին կազմակերպում։ Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք օգտագործել։ Բարեբախտաբար կարողացանք բեկել խաղի ընթացքը։ Ուրախ եմ, որ կարողացա փոխարինման մտնելով օգնել թիմիս հաղթանակի հասնել։ Լարվածություն չկար, խուճապի չէինք մատնվում ու վստահ մեր գործն էինք կատարում խաղադաշտում, դա էլ տվեց ցանկալի արդյունքը։

Կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում, տևական ժամանակ չէի կարողանում գոլ խփել։ Հիմա ամեն ինչ ստացվում է, սա իմ երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, կարծում եմ, որ դա վկայում է այն մասին, որ լավ մարզավիճակում եմ։ Բայց միշտ էլ ավելացնելու տեղ կա։ Շարժվում ենք առաջ»։