Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՆՈՐԱՄՈՒՏԻՍ»

23/08/2021

ԲԿՄԱ-ի հետ խաղում տոնած հաղթանակն «Ուրարտուի» համար երրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Խաղի մասին իր կարծիքն է հայտնել դարպասապահ Անատոլի Այվազովը։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իսկապես շատ դժվար խաղ ստացվեց, մենք խաղում էինք լավ մրցակցի դեմ, երիտասարդ, բայց շատ կազմակերպված թիմ էր, գնդակ բաց թողեցինք հակագրոհի արդյունքում, բայց խաղն ամբողջությամբ մենք էինք վերահսկում, շատ պահեր ունեինք, սակայն միայն վերջնամասում հաջողվեց գոլ խփել։ Կարծում եմ՝ պետք էր ավելի շուտ գոլ խփել ու խաղը չհասցնել նրան, որ միայն վերջնամասում մեզ հաջողվեր հաղթական հաշիվ գրանցել»։ 

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Ինձ համար մեծ պատիվ կլինի հավաքականի կազմում խաղալը, ես արդեն մի քանի անգամ հրավիրվել եմ հավաքական, բայց դեռևս նորամուտս չեմ նշել թիմի կազմում։ Դավիթ Յուրչենկոն այժմ վնասվածք ունի, շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան, բայց եթե հնարավորություն տրվի ինձ մասնակցելու առաջիկա խաղերին, ես շատ ուրախ կլինեմ»։