Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՀԱՂԹԵՑԻՆՔ ԹԻՄԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՀԱՇՎԻՆ»

07/08/2021

Երկրորդ տուրի «Ուրարտու» - «Սևան» (4-1) խաղից հետո մեր թիմի ավագ Հակոբ Հակոբյանը խոսել է հաղթանակի ու մրցակցի հետ խաղի մասին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին հայացքից, 4-1 հաշվին նայելով, հաղթանակը շատ հեշտ կարող է թվալ, բայց մենք առաջինը գոլ բաց թողեցինք, հաջողությունն այդ դրվագում պարզապես մրցակցի կողմն էր, գնդակը դիպավ պաշտպանի ոտքին և հայտնվեց մեր դարպասում։ Բայց հաղթեցինք համբերության ու թիմային բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին, որովհետև բոլորս հավատում էինք հաղթանակին։ Ճիշտ է, «Սևանը» ամբողջ թիմով պաշտպանվում էր, բայց հավատում էինք, որ կարող ենք ճեղքել նրանց պաշտպանությունը, ինչը ստացվեց, երկրորդ խաղակեսում էլ 3 գոլ խփեցինք, ինչից հետո ավելի հեշտ ստացվեց ամեն ինչ»։

 

 ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Ամեն մրցաշրջանից առաջ մենք առավելագույն խնդիրն ենք մեր առջև դնում, այս տարին էլ բացառություն չէ, նախապատրաստական լավ շրջան ենք անցել։ Առաջին երկու խաղերը նորեկների դեմ էին, բայց այնպես չէ, որ նրանք զիջում են առաջնության մյուս թիմերին, և իմ կարծքիքով նրանք էլ կարողանալու են շատ միավորներ վաստակել։ Այնպես որ, շատ հետաքրքիր առաջնություն է մեզ սպասվում»։