Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՄ ԴԱՌՆՈՒՄ»

07/08/2021

«Ուրարտուի» հարձակվող Նարեկ Գրիգորյանը նոր մրցաշրջանում երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ «Սևանի» հետ խաղից հետո նա խոսել է խփված գոլերի ու թիմի ցուցադրած խաղի մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսում գոլ բաց թողեցինք, բայց խաղի առումով մենք առավելություն ունեինք, ավելի շատ էինք տիրում գնդակին, գոլն իմ կարծիքով պատահական հայտնվեց դարպասում, բայց չկոտրվեցինք, չկորցրեցինք մեզ, խաղակեսի վերջնամասում կարողացա գոլ խփել։ Սա շատ օգնեց երկրորդ խաղակեսն ավելի վստահ սկսելուն, հետո արդեն կարողացանք 3 գոլ խփել՝ օգտագործելով մրցակցի ստեղծած ազատ զոնաները»։ 

 

ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Փորձում եմ ամեն խաղի գոլ խփել, դեռ ստացվում է։ Սա երկրորդ գոլս էր առաջնությունում։ Ուրախ եմ, որ թիմին կարողանում եմ օգնել խփած գնդակներով։ Մարզավիճակիս մասին կասեմ, որ ամեն ինչ լավ է, բայց խաղ առ խաղ ավելի եմ բարելավում»։