Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵԻ ՌՈՒԱՆԴԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

01/09/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդան մեկնարկեց Մալիի հետ արտագնա խաղով։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ Մալիի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ընդգրկվել էր Ռուանդայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։

Հաջորդ հանդիպումը Ռուանդայի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 5-ին, սեփական հարկի տակ ընդունելով Քենիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։