Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ ՎԵՐՍԿԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

20/09/2021

«Ուրարտուի» 25-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, աստիճանաբար ապաքինվում է։ Միրանյանն արդեն վերականգնողական մարզումներ է անցկացնում, առայժմ անհատական ծրագով՝ թիմի բժիշկների հսկողությամբ։

Միրանյանն իրեն լավ է զգում, իսկ նախօրեին կայացած մարզումից ֆուտբոլիստը լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում և գրել․ «Լավագույն զգացողություններն ունեմ, ինձ լավ եմ զգում, մեզ մեծ իրադարձություններ են սպասվում»։

Հիշեցնենք, որ Միրանյանը վնասվածք էր ստացել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի «Արարատի» հետ խաղում, այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել էր 3 հանդիպման։