Not Selected

ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

22/09/2021

«Ուրարտու» ակադեմիայում սեպտեմբերի 16-ից մեկնարկեց պատանի ֆուտբոլիստների սելեկցիոն գործընթացը։ Ակադեմիայի մարզչական շտաբն առաջինը սկսեց ուսումնասիրել 2013 թվականին ծնված ֆուտբոլիստներին: Առաջիկայում կլինեն նաև մյուս տարիքային խմբերի սելեկցիոն մարզումները։

Ակադեմիայի գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիա Կայարգան և ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը մանրամասներ են ներկայացրել իրականացվող աշխատանքների մասին։