Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ԱՓՍՈՍԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ, ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ»

22/09/2021

«Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո «Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ասաց հետևյալը․

«Առաջին կեսում մենք լավ էինք խաղում, տնօրինում էինք գնդակը, բայց երկրորդ կեսը վատ մեկնարկեցինք ու շատ արագ երկու գոլ բաց թողեցինք։ Ափսոսալու ժամանակ չկա, եղածը եղած է, շարժվում ենք առաջ։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու վերգտնել մեր խաղը։

Չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները, շատ սխալներ թույլ տվեցինք։ Ֆուտբոլն էլ հենց այդպիսի խաղ է, պատժում է, երբ սխալվում ես։ Կվերանայենք խաղը, հետևություններ կանենք ու կշարժվենք առաջ»։