Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

24/09/2021

ՈՒԵՖԱ Կանանց Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակում սեպտեմբերի 23-ին Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը խորվաթական Լուցկո քաղաքում հանդիպեց Խորվաթիայի իր հասակակիցների հետ և զիջեց մրցակցին 0-5 հաշվով:

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Լուսինե Կոստանյանը, Դիանա Մելիքբեկյանը և Հասմիկ Գրիգորյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, Միլենա Սայադյանը փոխարինվեց 90-րդ րոպեին, իսկ Արաքսյա Ամիրյանը խաղադաշտ մտավ 65-րդ րոպեին։ Էմմի Սարգսյանը հայտավորված չէր հանդիպմանը։

Հավելենք, որ մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 26-ին՝  մրցելով Լիտվայի Մ-17 տարեկանների հավաքականի հետ։