Not Selected

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

29/09/2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին։

«Ուրարտուից» Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Անատոլի Այվազովը։

Մեր հավաքականը Իսլանդիայի հետ կխաղա հոկտեմբերի 8-ին, իսկ Ռումինիայի հետ հոկտեմբերի 11-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ընտրանուն։